ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ազնավուրն Իսրայելում համերգ կտա
18:15 11.09.2017

Ազնավուրն Իսրայելում համերգ կտա

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը վերադառնում է Իսրայել և 2017թ. հոկտեմբերին ընդամենը մեկ համերգ կտա:

Ազնավուրը, ում ամերիկյան CNN հեռուստաալիքն անվանել է «Դարի երգիչ», նշում է իր 70-ամյակը բեմի վրա և Իսրայել կժամանի մեկ տարի առաջ սկսված համաշխարհային շրջագայության շրջանակում:

Շանսոնյեի համերգը կկայանա հոկտեմբերի 28-ին Թել Ավիվում, գրում է Des Infos-ը, փոխանցում է PanARMENIAN.Net լրատվական գործակալությունը:

Վերջին մեկ տարվա ընթացքում Ազնավուրն արդեն համերգներով է հանդես եկել աշխարհի տասնյակ երկրներում: Նա լեփ-լեցուն դահլիճներում է ելույթ ունեցել Ռիո դե Ժանեյրոյում, Բուենոս Այրեսում, Մոսկվայում, Հոնկոնգում, Սիդնեյում, Մելբուրնում, Վաշինգտոնում և այլուր:

Ավելի վաղ հաղորդվել է նաև, որ շանսոնյեն 2018թ. գարնանը համերգներով հանդես կգա Մոսկվայում և Պետերբուրգում: Պետերբուրգյան համերգը տեղի կունենա 2018թ. ապրիլի 25-ին «Օկտյաբրսկի» մեծ համերգասրահում: 3 օր անց՝ ապրիլի 28-ին, նա ելույթ կունենա Մոսկվայում՝ Կրեմլի պալատում:

Լուսանկարը՝ FestivalPedralbes.com-ի

18:15 11.09.2017