ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Գանձասար Կապան»-ը վստահ հաղթանակ է տարել
11:35 15.09.2017

«Գանձասար Կապան»-ը վստահ հաղթանակ է տարել

ՀՀ գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում սեպտեմբերի 14-ին հանդիպել են «Գանձասար-Կապան»-ն ու «Ավան Ակադեմիա»-ն: 

Հանդիպման առաջին խաղակեսն անցել է գոլազուրկ, ինչը փոխարինվել է երկրորդ կեսին գոլաշատ 45 րոպեով: Կապանյան թիմը 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Ավան Ակադեմիա»-ի պաշտպանած դարպասը: Թիմի կազմում իրենց առաջին գոլերը հեղինակեցին Սարգիս Շահինյանը և Գևորգ Նռանյանը:

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզչի պաշտոնում սա առաջին հաղթանակն էր Կարեն Բարսեղյանի համար: Հանդիպումից հետո գլխավոր մարզիչը պատասախանել է լրագրողների հարցերին․

- Ի՞նչ զգացողություններ ունեիք մինչև ձեր թիմի առաջին գոլը։

- Երևի տեսաք, որ այս խաղում մենք բավականին շատ փոփոխություններ էինք կատարել հիմնական կազմում։ Բայց դա ընդհանրապես պետք է նշանակություն չունենար։ Մեր ֆուտբոլիստները պրոֆեսիոնալ են և պետք է դուրս գային խաղադաշտ ու կատարեին իրենց աշխատանքը։

Մանավանդ առաջին կեսում շատ դժգոհ եմ մեր գործողություններից։ Դանդաղ էինք տեղաշարժվում, գնդակը նույնպես դանդաղ էր շրջանառվում։ Ես գիտեի, որ «Ավան Ակադեմիայի» թիմը բավականին մարտունակ է, բայց այս խաղում սպասելինքերը ոչ թե արդարացան, այլ նույնիսկ գերազանցեցին։

Հանդիպման ամբողջական տեսությունը՝ ստորև.

11:35 15.09.2017