ԱՎԵԼԻՆ

Մամուլ

ԵՊՀ-ում տագնապալի վիճակ է
11:55 15.09.2017

ԵՊՀ-ում տագնապալի վիճակ է

«Ժամանակ»-ի տեղեկություններով ԵՊՀ-ում տագնապալի վիճակ է։ Չնայած ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հավաստիացումների, որ ուսանողների թվի զգալի կրճատումը չի ազդի աշխատավարձի ֆոնդի վրա, այնուամենայնիվ ԵՊՀ դասախոսների աշխատավարձը կրճատվել է, ինչն առաջացրել է դասախոսական կազմի դժգոհությունը։

«Նշենք, որ Սիմոնյանի կանխատեսմամբ հաջորդ տարի սպասվում է էլ ավելի վատ վիճակ, որովհետև այս տարի դպրոցն ավարտել է 20 հազար հոգի, իսկ ԵՊՀ ընդունվել է 2,602 հոգի։ Սիմոնյանի խոսքով՝ բոլոր բուհերն այս ամենի հետևանքով ֆինանսական փոսում կհայտնվեն։ Այս իրավիճակը, ըստ Արամ Սիմոնյանի, իրեն զգացնել կտա մի քանի տարի շարունակ»,- գրել է թերթը։

Լուսանկարը՝ HayNews.am-ի

11:55 15.09.2017