ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՊՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում
12:15 15.09.2017

ՊՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում

«Հրապարակ»-ի տեղեկություններով առաջիկայում Պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխություններ են սպասվում։ Խոսքը մասնավորապես վերաբերում է վարչության պետերի տեղաշարժերին։

«Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Կառլոս Աբրահամյանը տեղափոխվելու է Պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնին։ Ավելի վաղ Աբրահամյանը զբաղեցնում էր զինված ուժերի ինժեներական զորքերի պետի պաշտոնը։ Իսկ Պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Կամո Վարդանյանը մեկնում է Մոսկվա՝ ուսման։ Նշենք, որ Վարդանյանը 2012թ․ շտաբի պետի պաշտոնում փոխարինել էր Լյովա Մնացականյանին, ով այդ ժամանակ նշանակվել էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ»,- գրել է թերթը։

12:15 15.09.2017

Ամենաշատ ընթերցվածները