ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Լոնդոնի մետրոպոլիտենում ռումբ է պայթել
13:15 15.09.2017

Լոնդոնի մետրոպոլիտենում ռումբ է պայթել

Քիչ առաջ The Associated Press լրատվական գործակալությունը հաղորդեց այն մասին, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի մետրոպոլիտենում՝ Parsons Green կայարանում, պայթյուն է որոտացել, կան տուժածներ:

РИА Новости-ն, հղում կատարելով Sun պարբերականին, հայտնում է, որ մի քանի տուժածներ այրվածքներ են ստացել դեմքի շրջանում: Պայթյունի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների ծառայությունները: Ինչպես փոխանցում են ականատեսները՝ վագոններից մեկում ճերմակ բեռնարկղ է պայթել:  

Լոնդոնյան ոստիկանությունը հաստատել է պայթյունի միջադեպը, սակայն դեռևս մանրամասներ չեն հաղորդվում:

«Մենք տեղյակ ենք Պարսոնս-Գրին կայարանում տեղի ունեցած պայթյունի մասին: Մեր աշխատակիցներն այժմ գտնվում են այդտեղ»,- ասված է լոնդոնյան ոստիկանության Twitter-յան միկրոբլոգում:

Լուսանկարը՝ Twitter.com-ից

13:15 15.09.2017

Ամենաշատ ընթերցվածները