ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն Իրանին և Եվրամիությանն ավելի են մոտեցնում միմյանց». փորձագետ
17:15 15.09.2017

«ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն Իրանին և Եվրամիությանն ավելի են մոտեցնում միմյանց». փորձագետ

ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն Իրանին և Եվրամիությանն ավելի են մոտեցնում միմյանց: Այսպիսի գնահատական է տվել փորձագետ Արմեն Իսրայելյանը, ում խոսքերը մեջբերում է «Շաբաթ» լրատվակայքը: 

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին ստորագրել է Իրանի նկատմամբ չեղարկված պատժամիջոցները 120 օրով երկարացնելու մասին ԱՄՆ Կոնգրեսի որոշումը. այսինքն՝ ըստ Իրանի և «5+1 խմբի» միջև ձեռք բերված միջուկային համաձայնության՝ Միացյալ Նահանգների նախագահը ֆինանսաբանկային ոլորտին առնչվող պատժամիջոցները, որոնք միջուկային համաձայնությամբ չեղարկվել են, կարող է 120 կամ 180 օրով հետո երկարացնել կամ կրկին սահմանել: 

«Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգներն իրանական որոշ ընկերությունների նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել՝ Թեհրանին մեղադրելով միջուկային համաձայնության էությունը խեղաթյուրելու մեջ:

Անկախ Թրամփի սույն որոշումից՝ Միացյալ Նահանգները, վերջին ամիսներին Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելով, հետևողականորեն փորձում է փոխել միջուկային համաձայնության կատարման ընթացքը:

Սակայն Եվրամիությունը, հակառակ Վաշինգտոնի քաղաքականությանը, ամեն դեպքում փորձում է օգտվել միջուկային համաձայնության ընձեռած հնարավորությունից, և օրերս իրանական «Իրանխոդռո» և աշխարհահռչակ գերմանակ Mersedes Benz ընկերության միջև պայմանագիր է ստորագրվել, համաձայն որի՝ պետք է համատեղ ձեռնարկություն ստեղծվի, փաստացի Mersedes Benz-ը պաշտոնապես մուտք է գործում իրանական շուկա:

Նմանատիպ գործարքներն աստիճանաբար Եվրամիության ազդեցությունն ավելի են մեծացնում Իրանում, դա բնականաբար չի կարող չմտահոգել Վաշինգտոնին, ուստի Թրամփի նոր որոշումն ըստ ամենայնի կապված է նաև այդ հանգամանքի հետ»,- ամփոփում է փորձագետը:

17:15 15.09.2017