ԱՎԵԼԻՆ

Արցախ

Հասրաթյանը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների հերթական ապատեղեկատվությունը
17:35 15.09.2017

Հասրաթյանը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների հերթական ապատեղեկատվությունը

Ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներն Արցախի ՊԲ-ում ավտովթարի և դրա հետևանքով բազմաթիվ զոհերի մասին հրապարակումը հանրությանը մոլորեցնելու հերթական քարոզչական հնարքն է: Այդ մասին հայտարարել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում, որը փոխանցում է PanARMENIAN.Net լրատվական գործակալությունը:

Սեպտեմբերի 14-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել այն մասին, թե իբր Արցախի ՊԲ-ում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է 8, վիրավորվել՝ 4 զինծառայող:

«Տեղեկացնեմ, որ Արցախի զինված ուժերում որևէ նման միջադեպ չի գրանցվել, իսկ նշված անուն-ազգանունները մտացածին են»,- նշել է Հասրաթյանը:

Լուսանկարը՝ Panorama.am-ի

17:35 15.09.2017