ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

«Վրաստանում ավելի լավ է թամադա լինել, քան վարչապետ». Կվիրիկաշվիլի
17:55 15.09.2017

«Վրաստանում ավելի լավ է թամադա լինել, քան վարչապետ». Կվիրիկաշվիլի

«Երբեմն ինձ թվում է, որ Վրաստանում գերադասելի է թամադա լինել, այլ ոչ թե վարչապետ»,- սեպտեմբերի 14-ին երեկոյան հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին` Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բորդո քաղաքի Գինու համաշխարհային քաղաքակրթության կենտրոնի կազմակերպած ճաշկերույթի ընթացքում: Այս մասին փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Դիմելով ներկաներին՝ վրացական կառավարության ղեկավարը հայտարարել է․«Վրացիները ճաշկերույթի կանոններն ավելի խիստ են պահպանում, քան ճանապարհային երթևեկության կանոնները: Վրացիները գինի են խմում ոչ միայն կյանքի ընթացքում, այլև կյանքից հետո: Հնագիտական պեղումների ընթացքում հուղարկավորությունների վայրերում գինու բազմաթիվ կարասներ են հայտնաբերվել»:

Լուսանկարը՝ Cbw.ge-ի

17:55 15.09.2017

Ամենաշատ ընթերցվածները