ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Արթուր Սարկիսովը չի մասնակցի ՀՀ հավաքականի առաջիկա խաղերին
18:35 15.09.2017

Արթուր Սարկիսովը չի մասնակցի ՀՀ հավաքականի առաջիկա խաղերին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ենիսեյ»-ի հարձակվող Արթուր Սարկիսովը չի կարողանա հավաքականի կազմում մասնակցել աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի վերջին 2 խաղերին: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, փոխանցում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Սարկիսովը վնասվածք էր ստացել Ռուսաստանի ՖԱԼ-ի 13-րդ տուրի «Ենիսեյ»-«Լուչ Էներգիա» խաղում, և, պարզվում է, որ այն բավական լուրջ է:

«Բժշկական հետազոտության արդյունքում Արթուր Սարկիսովի մոտ ախտորոշվել է ծնկի դիմային խաչաձև կապանների և կողային մենիսկի պատռվածք»,- գրված է ՀՖՖ ֆեյսբուքի պաշտոնական էջում:

Նշվում է, որ վերականգնման ժամկետները դեռ հայտնի չեն, սակայն պարզ է, որ նա չի կարողանա օգնել հավաքականին:

Լուսանկարը՝ News.am-ի

18:35 15.09.2017