ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վարչապետը ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի զարգացման հեռանկարները
18:55 15.09.2017

Վարչապետը ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի զարգացման հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը (ՏՀՏԳՄ) ներկայացնող, ինչպես նաև այլ ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում Կառավարության ղեկավարին է ներկայացվել լավագույն ՏՏ ստարտափի մրցանակի նախաձեռնությունը։ 

Վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է այս բնագավառում ակտիվ ներգրավվածություն ունեցող ընկերությունների ներկայացուցիչներին հնարավորինս սեղմ ժամկետներում հանդես գալ ոլորտի դինամիկ զարգացումն ապահովող համաձայնեցված առաջարկություններով ու նախաձեռնություններով, մասնավորապես՝ կրթական և այլ բնագավառների վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել նաև նորաստեղծ «Թվային Հայաստան» հիմնադրամի համակարգող գործառույթներին՝ թվային օրակարգի ձևավորման և հետագա իրականացման գործում ընկերությունների մասնակցության համատեքստում:

ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

18:55 15.09.2017