ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
19:55 15.09.2017

Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ «Yeni Şafak» թերթի կայքը, փոխանցում է «Շաբաթ» լրատվակայքը:

Զորավարժությունների նպատակը երկու երկրների սահմանապահ ուժերի միջև կրթության, համագործակցության և համատեղ աշխատելու կարողությունների զարգացումն է:

«Թուրքիայի և Վրաստանի սահմանապահ ուժերի համատեղ զորավարժությունները կանցկացվեն 2017թ. սեպտեմբերի 16-18-ին Արդահանի Թյուրքգյոզյու սահմանային անցակետի և Վրաստանի Վալե սահմանային անցակետի զբաղեցրած տարածքում»,- ասված է գլխավոր շտաբի հայտարարությունում:

Զորավարժություններին յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել մեկական սահմանապահ ջոկատ:

Լուսանկարը՝ Reuters-ի

19:55 15.09.2017

Ամենաշատ ընթերցվածները