ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծվում է «ապաէսկալացման գոտի»
20:35 15.09.2017

Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծվում է «ապաէսկալացման գոտի»

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան հայտարարել են Սիրիայի մի քանի հատվածներում, այդ թվում նաև Իդլիբ նահանգում «ապաէսկալացման գոտիներ» ստեղծելու մասին: Այս մասին տեղակացրել է Ղազախստանի արտգործնախարարը՝ հղում անելով երեք երկրների համատեղ հայտարարությանը: Հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, փոխանցում է «Ռազմ.info» մասնագիտացված լրատվակայքը:

Նույն աղբյուրը նաև հայտնում է, որ Իդլիբ նահանգում Սիրիայի Կառավարության կողմից դիտորդները լինելու են Ռուսաստանը և Իրանը, իսկ ընդդիմության կողմից՝ Թուրքիան:

Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է, որ Աստանայի բանակցությունների 3 երաշխավոր երկրների համաձայնության շրջանակներում Ռուսաստանից, Թուրքիայի և Իրանից դիտորդական ուժեր են տեղակայվելու նահանգում: Հայտարարությունը տեղադրված է ղազախական ԱԳՆ-ի կայքում:

«Ապաէսկալացման գոտիներում» վերահսկողության պահպանման համար Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը նաև ստեղծելու են համակարգող կենտրոն:

Միևնույն ժամանակ Իրանի Արտաքին գործերի փոխնախարարը հայտարարել է, որ Աստանայում բանակցությունների ընթացքում 4 փաստաթուղթ է ընդունվել, որով կարգավորվելու է հրադադարը Սիրիայի «ապաէսկալացման գոտիներում»

Լրատվակայքը նշում է, որ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունների 6-րդ փուլն անցկացվել է սեպտեմբերի 13-15-ին: Բանակցություններն անցկացվել են Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի անմիջական ղեկավարությամբ: Դրանց մասնակցել են նաև Սիրիայի Կառավարության և զինված ընդդիմության ներկայացուցիչները:

Մինչ այս Աստանայում սիրիական ճգնաժամի շուրջ բանակացությունների նախորդ փուլերն անցկացվել են 2017թ. հունվարի 23-24-ին, փետրվարի 15-16-ին, մարտի 14-15-ին և մայիսի 3-4-ին:

20:35 15.09.2017