ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ադրբեջանցիները հայերին միայն մահացած են ցանկանում տեսնել․ Լապշին
12:15 16.09.2017

Ադրբեջանցիները հայերին միայն մահացած են ցանկանում տեսնել․ Լապշին

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-յան իր օգտահաշվում գրառում է կատարել Ադրբեջանի՝ հայերի նկատմամբ վարած քաղաքականության մասին՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունները արցախահայության դեմ օգտագործել են նացիստական գործիքակազմը։

«Ամոթ է խոստովանել, բայց մինչև ազերյան բանտում հայտնվելը ես անկեղծորեն կարծում էի, թե ղարաբաղյան հակամարտությունը շատ վիճելի է ու պետք է լուծվի Ադրբեջանի ազգային սահմանների հանդեպ հարգանքով։ Ինչ հիմար էի ես։ Ադրբեջանը դեռ 1988 թվականին սկսել էր ահաբեկություն Սումգայիթի, Բաքվի ու Ղարաբաղի հայերի դեմ։ Նրանք օգտագործում էին juden frei մարտավարությունը, միայն թե հրեաների փոխարեն հայերն էին: Չնայած՝ Ադրբեջանի հրեաների 95 տոկոսը երկրից փախել է մոտավորապես այն նույն ժամանակաշրջանում, երբ սկսվեց Ղարաբաղյան հակամարտությունը։

Այժմ հրեաներին Ադրբեջանում սիրում են, որովհետև հրեաներ այնտեղ գրեթե չկան, մի քանի հազարից էլ քիչ են, ԽՍՀՄ փլուզումից առաջ նրանց թիվը գրեթե 100 հազար էր կազմում:

Մինչդեռ իմ դեմ մեղադրական ակտում Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովի ստորագրության տակ բառացիորեն հետևյալն է գրված.

«․․․մեղադրյալ Լապշինը զավթված Ղարաբաղյան շրջանը կոչել է «Արցախ», ինչը ապացուցում է նրա անջատողական գործողությունները՝ Facebook-յան ընկեր Սերգեյ Շահվերդյանի հետ միասին»։

Ուշագրավ է , որ անընդհատ հանդուրժողականության մասին խոսող Ադրբեջանը Ղարաբաղի հայկական անվանումը՝ Արցախը, ապօրինի է համարում։ Այսինքն հայերենը օրենքից դուրս է, հայերը չպետք է խոսեն մայրենի լեզվով, ունենան իրենց հավատը եւ առհասարակ (մեջբերում քննիչ Թալիբովի խոսքից) «․․․ Հայոց ցեղասպանությունը հորինված բան է, եթե թուրքերը նրանց կոտորեին՝ մենք ավելի քիչ խնդիրներ կունենայինք․․․»։

Գեբելսը նյարդայնացած ծխում է։

Հայեր, դիմացե՛ք։ Այս մարդիկ ուզում են ձեզ տեսնել մահացած և վերջ ։ Ու եթե դուք բանակցությունների կամ Հայաստանի դիրքորոշման թուլացման հետևանքով կորցնեք Ղարաբաղը՝ իմացեք, որ նրանք կգան ձեզ կոտորելու։ Ինչպես թուրքերը 100 տարի առաջ։ Գազանացումն արդեն գերազանցել է բոլոր թույլատրելի սահմանները»,- իր գրառման մեջ անկեղծացել է Լապշինը։

Լուսանկարը՝ Haaretz.com-ի

12:15 16.09.2017