ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Երևանի կենտրոնում կկառուցվի 3-րդ «Մարիոթը»
12:55 16.09.2017

Երևանի կենտրոնում կկառուցվի 3-րդ «Մարիոթը»

«Հրապարակ» թերթը հրում է.«Հայաստանը, որը շատ-շատ հարցերում է զիջում Վրաստանին, որոշել է «Մարիոթների» հարցում ոչ միայն չզիջել, այլև առաջ անցնել Թբիլիսիից:

Հիշեցնենք` Թբիլիսիում կա երկու «Մարիոթ»․ մեկը` «Courtyard», 3-4-աստղանի: Երևանում և Ծաղկաձորում երկու հինգաստղանի շքեղ «Մարիոթների» կողքին առաջիկայում մայրաքաղաքի կենտրոնում` Աֆրիկյանների պանդոկի տեղում (Պուշկինի փողոց) վեր կխոյանա, ինչպես կասեր վարչապետ Կարեն Կարապետյանը, «ներդրումային» նոր ծրագիր` «Courtyard by Marriott»:

«Ներդրողը» նախկին ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանն է, ում հետ առնչություն ունեցող ընկերությունն է կառուցում հյուրանոցը: Այն կլինի թվով երրորդ «Մարիոթը» Հայաստանում»:

12:55 16.09.2017