ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ինչու է 40-ից ավելի ուսանող դուրս մնացել ԵՊՀ-ից
13:35 16.09.2017

Ինչու է 40-ից ավելի ուսանող դուրս մնացել ԵՊՀ-ից

Մամուլում լուրեր են շրջանառվել այն մասին, որ ԵՊՀ 40-ից ավելի 3-րդ կուրսի ուսանող դուրս է մնացել համալսարանից՝ առանց նախապես ծանուցման։

Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, ով զայրացած նշել է, որ 21 կրեդիտից ավել պարտք ունեցողն այլևս ուսանող չէ.«Դա սովորել  չէ, սովորական բան է: Հեռացնում ենք չսովորող ուսանողներին: Ի՞նչ եք կարծում` պետք է չսովորող ուսանողին պահե՞նք: Առաջադիմությունը վատ է` հեռացանում ենք, դրա մեջ զարմանալու ոչինչ չկա»:

Հարցին՝ հնարավո՞ր է ուսանողներին ևս մեկ հնարավորություն ընդձեռվի, Սիմոնյանը հայտնել է, որ նրանց արդեն տրվել էր երեք հնարավորություն: 

Լուսանկարը՝ Armlur.am-ի

13:35 16.09.2017

Ամենաշատ ընթերցվածները