ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Անձամբ ինձ չեն գոհացնում տեմպերը». Միքայել Մելքումյան
13:55 16.09.2017

«Անձամբ ինձ չեն գոհացնում տեմպերը». Միքայել Մելքումյան

«Առավոտ» օրաթերթը ներկայացնում է մի հատված «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ փոխնագահ Միքայել Մելքումյանի հետ հարցազրույցից:

– Պարոն Մելքումյան, ի՞նչն է խանգարում ձեզ՝ լիարժեք ընդդիմանալու իշխանությանը, լիարժեք ընդդիմություն դրսևորվելու։

– Որևէ խնդիր չկա։ Մենք հենց լիարժեք էլ ընդդիմություն ենք։ Էդ հարցը քանի տարի է՝ արծարծում ենք։ Կարևոր հարց եք բարձրացնում․ ընդդիմություն ասել՝ չի նշանակում, որ գնաս հրապարակներում կանգնես, ասես՝ ռեժիմ, հեռացիր և այլն։ Մենք տեսանք, չէ՞, էդ տիպի բաներն ինչի հանգեցրին։ Ես կարծում եմ, որ կարևորագույն գործերից մեկն այն է, որ դու մատնանշես կառավարության բացթողումները, թերացումները ոչ միայն տվյալ պահին, այլև ժամանակային։ Ես էն օրը ելույթ ունեցա, ասացի, որ ասում են, թե դեռ շուտ է, մի տարի է անցել․ ո՞նց է շուտ։ Բայց քաղաքական մեծամասնությունը նույնն է, էդպես լինի, կարող է տարին մեկ կառավարություն փոխի, ասի՝ դեռ շուտ է։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության անելիքներին՝ նախ դու պիտի հասկանաս՝ ճի՞շտ ուղղությամբ է գնում նավը։

– Երեկ վարչապետը եկել էր. ինչո՞ւ սուր հարցադրումներ չհնչեցին, չասացիք՝ ո՞ւր են տեսանելի տեղաշարժերը։

– Ո՞վ է ասում, բազմաթիվ պատգամավորներ հարցեր տվեցին։ 

Շարունակությունը՝ այստեղ:

13:55 16.09.2017

Ամենաշատ ընթերցվածները