ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Լոնդոնի մետրոյում ահաբեկչություն իրականացրած անձի ինքնությունը պարզվել է
14:15 16.09.2017

Լոնդոնի մետրոյում ահաբեկչություն իրականացրած անձի ինքնությունը պարզվել է

Լոնդոնի մետրոյում ահաբեկչություն իրականացրած անձի ինքնությունը պարզվել է: Այս մասին հայտնում է Sky News-ը, փոխանցում է «Շաբաթ» լրատվակայքը:

«Անվտանգության ոլորտի աղբյուրներն ասել են, որ տեսահսկիչ սարքերի օգնությամբ հաջողվել է պարզել պայթյունն իրականացնելու մեջ կասկածվողի ինքնությունը»,– հայտարարել է Լոնդոնի ոստիկանապետի տեղակալ Մարկ Ռուոլին:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 15-ին Լոնդոնի «Փարսոնս-Գրին» մետրոկայարանում պայթյուն է որոտացել: Ըստ վերջին տվյալների` ահաբեկչության հետևանքով վիրավորվել է շուրջ 30 մարդ: 

Լուսանկարը՝ Express.co.uk-ի

14:15 16.09.2017