ԱՎԵԼԻՆ

Արցախ

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունն ամփոփել է անցնող շաբաթը
14:35 16.09.2017

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունն ամփոփել է անցնող շաբաթը

Սեպտեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ-մարտավարական իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1,500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում աչալրջորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Արցախի հանրապետության ՊՆ մամուլի ծառայություն

14:35 16.09.2017