ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի
15:55 16.09.2017

Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի

Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանում կմեկնարկեն լայնածավալ զորավարժություններ տարբեր զորատեսակների մասնակցությամբ: Զորավարժություններին կմասնակցի մոտ 15,000 զինծառայող, ավելի քան 150 միավոր տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 120 հրթիռահրետանային սարքեր, 20 միավոր մարտական ավիացիա, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հետախուզման նոր միջոցներ և անօդաչու թռչող սարքեր, հայտնում է ԱՊԱ գործակալությունը, փոխանցում է PanARMENIAN.Net լրատվական գործակալությունը:

Զորավարժությունները կանցնեն լեռնային ռելիեֆի բարդ պայմաններում: Զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 22-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ TurAz Qartalı-2017 համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժություններին մասնակցելու նպատակով Ադրբեջան են ժամանել Թուրքիայի ՌՕՈւ ներկայացուցիչներն ու անձնակազմերը: Սեպտեմբերի 18-30-ը անցկացվելիք զորավարժություններին կմասնացի Ադրբեջանի և Թուրքիայի մինչև 30 միավոր ավիացիոն տեխնիկա՝ ՄիԳ-29, F-16, Սու-25, C-130 Herkules, CASA CN-23, Մի-35, Մի-17, ինչպես նաև Sikorsky S-70 ուղղաթիռներ:

Լուսանկարը՝ AzerNews.az-ի

15:55 16.09.2017

Ամենաշատ ընթերցվածները