ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան
17:35 16.09.2017

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան

Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ ներկա գտնվելու Աշգաբատում կայանալիք Ասիական 5-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությանը։

Մասնակցության հրավերը Հանրապետության Նախագահը ստացել և ընդունել էր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի՝ ս.թ. օգոստոսի 24-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ:

ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Լուսանկարը՝ President.am-ի

17:35 16.09.2017

Ամենաշատ ընթերցվածները