ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Կարո Փալյանը Հայաստանում կմասնակցի Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովին
17:55 16.09.2017

Կարո Փալյանը Հայաստանում կմասնակցի Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովին

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն սեպտեմբերի 16-ին ժամանել է Երևան: Այս մասին տեղեկանում ենք «Հայկական ժամանակ» օրաթերթից:

Սա ընդդիմադիր պատգամավորի առաջին այցն է Հայաստան: Նա այստեղ է՝ մասնակցելու սեպտեմբերի 18-20-ը կայանալիք Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովին:

Սեպտեմբերի 19-ին արդեն նա ելույթ կունենա «Հնարավո՞ր է արդյոք, որ Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասպանությունը» թեմայով:

Լուսանկարը՝ Lrahos.com-ի

17:55 16.09.2017

Ամենաշատ ընթերցվածները