ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը թվարկել է «ԵԼՔ»-ի՝ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին չմասնակցելու պատճառները
13:50 18.09.2017

Նիկոլ Փաշինյանը թվարկել է «ԵԼՔ»-ի՝ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին չմասնակցելու պատճառները

Ընդդիմադիր «ԵԼՔ» դաշինքի ԱԺ խբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյակը Facebook-ի իր էջում գրել է, որ դաշինքը չի մասնակցում Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, որովհետև՝

1. դաշինքի կուսակցությունները, ինչպես նաև ԱԺ կամ Երևանի ավագանու խմբակցության անդամները համաժողովին մասնակցելու հրավերներ չեն ստացել, առավել ևս չեն հրավիրվել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերաբերյալ Դաշինքի մոտեցումները հայտնելու,

2. այս և մի քանի այլ փաստեր գալիս են վկայելու, որ միջոցառումը միտված է Սերժ Սարգսյանի PR ակցիայի վերածվելուն,

3. հիշեցնում ենք, որ «ԵԼՔ» դաշինքի նախընտրական ծրագրի կարևորագույն կետերից մեկը Հայաստանի խորհրդարանի երկրորդ պալատի ստեղծումն է՝ կազմված Սփյուռքի համայնքների ներկայացուցիչներից: Այս ծրագիրը պատրաստ ենք քննարկել Սփյուռքի բոլոր կառույցների հետ և ձեռնամուխ լինել համապատասխան սահմանադրական փոփոխությունների փաթեթի նախապատրաստմանը»:

13:50 18.09.2017

Ամենաշատ ընթերցվածները