ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Բաքուն չեխական արտադրության DANA ինքնագնաց հաուբիցներ է գնել
14:38 18.09.2017

Բաքուն չեխական արտադրության DANA ինքնագնաց հաուբիցներ է գնել

Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի ԶՈւ-ը լայնածավալ զորավարժություններ են սկսել: Զորավարժությունների մասին տեսանյութում երևում են չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA հաուբիցներ՝ ինքնագնաց հրետանային համակարգեր, ինչպես նաև 122 մմ տրամաչափի RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

DANA հրետանային համակարգերն առաջին անգամ ներկայացվել են 1977 թվականին: Կրակի հեռահարությունը հասնում է 19 կմ-ի, իսկ արդիականացված տարբերակը կարող է կրակ վարել մինչև 25,5 կմ հեռավորության վրա: Սարքի քաշը մոտ 29 տոննա է, հայտնում է Razm.info-ն, փոխանցում է PanARMENIAN.Net լրատվական գործակալությունը:

DANA հաուբիցներ կան նաև Վրաստանի զինանոցում: Դրանք կիրառվել են 2008թ. օգոստոսին ռուս-վրացական պատերազմի ժամանակ: Այն ժամանակ Վրաստանի ԶՈւ-ն մի քանի միավոր հաուբից կորցրեց:

RM-70 հրետանային համակարգն ունի 40 ուղղորդիչով 122 մմ տրամաչափի հրթիռ: Այն համաչափ է ռուսական արտադրության «Գռադ» համակարգերին: Համակարգը չեխական Tatra 815 բեռնատարի բազայի վրա է: Համակարգի առավելագույն հեռահարությունը ստանդարտ հրթիռներով հասնում է 21 կմ-ի:

Լուսանկարը՝ Wikimedia.org-ի

14:38 18.09.2017

Ամենաշատ ընթերցվածները