ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՄԱԿ-ը կոչ է անում չեղյալ հայտարարել Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեն
18:20 18.09.2017

ՄԱԿ-ը կոչ է անում չեղյալ հայտարարել Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշը կոչ է անում Իրաքի Քրդական ինքնավարության ղեկավարներին զերծ մնալ սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվեի անցկացումից: Այս մասին փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համոզմամբ` հանրաքվեն կշեղի ուշադրությունը «Իսլամական պետություն» զինված խմբավորման նկատմամբ հաղթանակի և ծայրահեղականներից ազատագրված քաղաքները վերականգնելու անհրաժեշտությունից»,- նշել է ՄԱԿ-ի ղեկավարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հարգում է Իրաքի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու միասնականությունը և կոչ է անում դաշնային իշխանությունների և Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության միջև առկա խնդիրները լուծել երկխոսության և համակարգված փոխզիջումների միջոցով»,- հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակը:

18:20 18.09.2017

Ամենաշատ ընթերցվածները