ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Welcome to Armenia. Ինչու՞ են մասնակիցներն ընտրել Հայաստանը
19:30 18.09.2017

Welcome to Armenia. Ինչու՞ են մասնակիցներն ընտրել Հայաստանը

Օրերս կայացել է A+Iimbibe Skills միջազգային ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպված Welcome to Armenia խորագիրը կրող ծանուցողական-ուսուցողական միջոցառումը, որի նպատակն էր Հայաստանի տարբեր ԲՈՒՀ-երում սովորող ուսանողներին ծանոթացնել Հայաստանի հետ և պարզել, թե ինչու են հենց Հայաստանն ընտրել կրթություն ստանալու համար:

Միջոցառմանը մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած ուսանողներ, ովքեր ընդգծեցին մեր երկրի խաղաղ ու ապահով լինելու փաստը, այլ ոչ թե կրթության մատչելի լինելը: Այդ մասին նրանք շատ հպանցիկ խոսեցին՝ հիմնական շեշտը դնելով մարդկային ու բարոյական արժեքների վրա:

«Հանդիպումը կայացավ ջերմ մարդկային շփման մթնոլորտում, ինչն էլ մեզ թույլ է տալիս նման միջոցառումները դարձնել շարունակական:

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Հոդված 3» ակումբին (#Article3 Club) նմանատիպ միջոցառումների համար նախատեսված իրենց հարմարավետ սրահը մեզ տրամադրելու համար, բոլոր մասնակիցներին` մեր միջոցառմամբ հետաքրքրված լինելու, մեզ հետ անկեղծ խոսելու, նկատառումների, առաջարկների, տպավորություններով կիսվելու համար, ինչպես  նաև ուզում ենք հատուկ շնորհակալություն հայտնել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ղեկավարությանն ու աշխատակազմին` ի դեմս  Միջազգային կապերի գծով պրոռեկտոր, ֆ.մ.գ.թ, դոցենտ, պրն. Վարդգես Հայկի Եդոյանի` արագ և կազմակերպված աշխատանքի համար»,- նշված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

A+Iimbibe Skills միջազգային ուսումնական կենտրոնի Մարքեթինգի և Հասարակության հետ կապերի բաժին

19:30 18.09.2017

Ամենաշատ ընթերցվածները