ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Նիսի հայերն Արցախի բանակի համար ձմեռային հագուստ կգնեն
11:35 19.09.2017

Նիսի հայերն Արցախի բանակի համար ձմեռային հագուստ կգնեն

Ֆրանսիական Նիս քաղաքի հայերը ձմեռային հագուստ կգնեն Արցախի բանակի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Նիսի հայ-ֆրանսիական բարեգործական միության նախագահ Մացակ Պոլադյանը, ում խոսքերը փոխանցում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Օգնությունը տրամադրելու են Նիսի ու Մոնակոյի, ինչպես նաև ամբողջ Պրովանս տարածաշրջանի հայերը, հավելել է նա։

«Մենք գտել ենք այդ ամբողջ սպառազինությունները գնելու և առաքելու հնարավորություններ ու հույս ունենք, որ դրանով կօգնենք»,- ասել է Պոլադյանը։

11:35 19.09.2017