ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Սիրիայում 35 գրոհային ջոկատ պատրաստ է անցնել կառավարության կողմը
14:55 19.09.2017

Սիրիայում 35 գրոհային ջոկատ պատրաստ է անցնել կառավարության կողմը

Սիրիական Իդլիբ նահանգում գրոհայինների 35 ջոկատներ պատրաստ են անցնել կառավարական զորքերի կողմը: Այս մասին հայտնում են սիրիական լրատվամիջոցները՝ հղում կատարելով կողմերի հաշտեցումը համակարգող կենտրոնին, փոխանցում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Զինված խմբավորւմների առաջնորդների հետ անցկացված բանակցությունների արդյունքում 35 գրոհային ջոկատ հաստատել է կառավարական զորքերի կողմն անցնելու պատրաստակամությունը»,- նշված է կենտրոնի հայտարարությունում:

Հաղորդվում է նաև, որ փախստականները վերադառնում են իրենց լքված բնակավայրեր:

Լուսանկարը՝ ArmeniaSputnik.com-ի

14:55 19.09.2017