ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ռուսական մոդեռնիզացված «Իսկանդերը» խոցել է 480 կմ հեռու գտնվող թիրախը
12:15 19.09.2017

Ռուսական մոդեռնիզացված «Իսկանդերը» խոցել է 480 կմ հեռու գտնվող թիրախը

ՌԴ զինուժի համապատասխան ստորաբաժանումների մարտական հաշվարկները մոդեռնիզացված նոր «Իսկանդեր» հրթիռային համակարգից մաքսիմալ հեռահարությամբ արձակում են կատարել, ՌԴ Պաշտպանության նախարարությանը հղումով գրում է tvzvezda.ru-ն, փոխանցում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: 

Արձակումն իրականացվել է Աստրախանում գտնվող ՌԴ ՊՆ Կապուստին Յար զորավարժարանից: Արձակված հրթիռն անցել է 480 կմ՝ հաջողությամբ խոցելով Ղազախստանի Մակատ զորավարժարանում տեղակայված թիրախը: 

Փորձարկումն իրականացվել է Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերի համատեղ Запад-2017 զորավարժության շրջանակներում: 

Հավելենք, որ զինատեսակի թարմացված տարբերակը շուկայում կհայտնվի 2020 թվականից: 

Լուսանկարը՝ Life.ru-ի

12:15 19.09.2017

Ամենաշատ ընթերցվածները