ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Սպիտակ տունը կասեցրել է Էրդողանի թիկնապահների համար ամերիկյան զենքի վաճառքը
13:55 19.09.2017

Սպիտակ տունը կասեցրել է Էրդողանի թիկնապահների համար ամերիկյան զենքի վաճառքը

Միացյալ Նահանգներում նախագահ Թրամփի վարչակազմը կասեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների համար 1.2 մլն դոլարի ամերիկյան արտադրության զենքի վաճառքի մասին թույլտվությունը, գրում է The Associated Press-ը՝ Կոնգրեսում իր աղբյուրներին հղումով, փոխանցում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: 

Գործակալությունը հավելում է, որ այս որոշման պատճառը գարնանը Թուրքիայի նախագահի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ նրա թիկնապահների գործադրած բռնույթունն էր ցուցարարների դեմ: 

Այս տարեսկզբին հայտնի էր դարձել, որ Սպիտակ տունը Կոնգրեսին տեղեկացրել էր՝ նախատեսում է Նյու Հեմփշիրում գործող և զինտեխնիկա արտադրող Sig Sauer ընկերությանը թույլ տալ զենք վաճառել, ինչպես հարյուրավոր միավոր հրազեն, Թուրքիայի նախագահի թիկնապահների գործածության համար: 

Նոր որոշումը կայացվեց, երբ Կոնգրեսում ընթանում էին Թրամփի վարչակազմի այս որոշման վերջնական քննարկումները:  

Էրդողանի 15 թիկնապահներին ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի տան առջև մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու մեղադրանքով: Նրանց սպառնում է առավելագույնը 15 տարվա ազատազրկում։ Թիկնապահներից մի քանիսը մեղադրվում է մահաբեր զենքով հարձակման համար:

Լուսանկարը՝ Al-Monitor.com-ի

13:55 19.09.2017

Ամենաշատ ընթերցվածները