ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Ադրբեջանցի անկախ լրագրողը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
15:55 19.09.2017

Ադրբեջանցի անկախ լրագրողը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

Ադրբեջանի Շեքի քաղաքի դատարանը սեպտեմբերի 19-ին 9 տարվա ազատազրկման է դատապարտել անկախ լրագրող Էլչին Իսմայլիին` նրան մեղավոր ճանաչելով դրամաշորթության և պաշտոնի չարաշահման հոդվածներով: Այս մասին փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Լրագրողը ձերբակալվել էր այս տարվա փետրվարին, երբ զբոսաշրջության և մշակույթի քաղաքային վարչության պետը նրան մեղադրել էր իրենից դրամ շորթելու մեջ:

Ինքը՝ Իսմայլին, ներկայացված մեղադրանքները կտրականապես մերժում է` պնդելով, որ իր դատապարտման իրական պատճառը լրագրողական գործունեությունն է: «Դատավճիռն անօրինական է և անհիմն»,- հայտարարել է լրագրողի շահերի պաշտպան Էլչին Սադիգովը:

Լուսանկարը՝ Rferl.org-ի

15:55 19.09.2017

Ամենաշատ ընթերցվածները