ԱՎԵԼԻՆ

Արցախ

Բակո Սահակյանը Երևանում հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը
17:15 19.09.2017

Բակո Սահակյանը Երևանում հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Երևանում սեպտեմբերի 19-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի, գործադիր տնօրեն Բրայան Արդունու և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին և մեր հանրապետությունում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարևորել է Ամերիկայի հայկական համագումարի դերը տարբեր հարթություններում Արցախին սատարելու գործում՝ բարձր գնահատելով կազմակերպության հայրենանվեր և արհեստավարժ ծառայությունը:

Լուսանկարը՝ President.nkr.am-ի

17:15 19.09.2017