ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում տապալվել է հակահայկական զեկույցի ընդունումը
19:15 19.09.2017

ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում տապալվել է հակահայկական զեկույցի ընդունումը

Փարիզում մեկնարկած ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում հայկական կողմին հաջողվել է տապալել ադրբեջանական պատվիրակության անդամ Ֆատալիևայի հակահայկական զեկույցի ընդունումը: Այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, փոխանցում է «Շաբաթ» լրատվակայքը:

Նրա փոխանցմամբ` հակահայկական զեկույցում Արցախը Ադրբեջանի մաս էր ներկայացված:

Հաղորդվում է, որ բուռն քննարկումներից հետո հարցի քննարկումը հետաձգվել է: 

Լուսանկարը՝ Armlur.am-ի

19:15 19.09.2017

Ամենաշատ ընթերցվածները