ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հերթական երկրաշարժից զոհվել է ավելի քան 200 մեքսիկացի
11:55 20.09.2017

Հերթական երկրաշարժից զոհվել է ավելի քան 200 մեքսիկացի

Մեքսիկայում ահեղ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը կազմել է 216: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Վթարային-փրկարարական ազգային ծառայության ղեկավար Լուիս Ֆելիպե Պուենտեն: Այս մասին փոխանցում է РИА Новости-ն:
 
Ըստ Պուենտեի հաղորդած տվյալների՝ 86 մարդ զոհվել է Մեխիկոյում, 71-ը՝ Մորելոս նահանգում, 43-ը՝ Պուբլեում, 12-ը՝ Մեխիկո նահանգում, երեքը՝ Գեռերոյում, ևս մեկն էլ՝ Օահակում:
 
7,1 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Մեքսիկայի հարավ-արևելքում սեպտեմբերի 19-ի երեկոյան: Դրան հաջորդել են տասնյակ հետցնցումներ: Ստորգետնյա ցնցումները քանդել են մոտ 40 շինություն, մայրաքաղաք Մեխիկոյում դպրոց է փլվել, որում այդ պահին գտնված մարդկանցից 30-ը, այդ թվում 26-ը՝ երեխա, զոհվել են:
 
Աղետի հասցրած վնասների պատճառով 4,6 մլն մարդ հոսանքազրկվել է: Մայրաքաղաքում մի քանի ժամ շարունակ չի աշխատել բջջային կապը: 
 
Երկրի իշխանությունները Մեխիկոյում հայտարարել են արտակարգ դրություն:
 
Լուսանկարը՝ CNN.com-ի
11:55 20.09.2017

Ամենաշատ ընթերցվածները