Հասարակական
Զիդանը նոր պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալ»-ի հետ
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ ինքը նոր պայմանագիր կկնքի «արքայական ակումբի» հետ: Այս մասին փոխանցում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Զիդանի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալ»-ի հետ լրանում է 2018 թվականի ամռանը: Նոր պայմանագրի ժամկետը նախատեսված կլինի մինչև 2020 թվականը:
«Իմ նոր պայմանագրի հարցն արդեն լուծված է, սակայն դա ոչինչ չի նշանակում: Կարևորն այն է, որ մենք առաջ ենք շարժվում քայլ առ քայլ»,- Զիդանի խոսքն է մեջբերում Marca-ն:
Լուսանկարը՝ Zimbio.com-ի