ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Արտոնյալ դատավորներ չեն լինի». Արփինե Հովհաննիսյան
12:55 20.09.2017

«Արտոնյալ դատավորներ չեն լինի». Արփինե Հովհաննիսյան

«Ժողովուրդ» օրաթերթը հարցազրույց է ունեցել ԱԺ փոխխոսնակ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ, որի մի հատվածը ներկայացվում է ստորև.

- Տիկի՛ն Հովհաննիսյան, դատավորները բողոքում են, որ Դուք, լինելով ՀՀ արդարադատության նախարար, դատական օրենսգրքում գաղտագողի փոփոխություններ եք իրականացրել: Ո՞ւմ համար են արվում դրանք, եթե օրենսգրքի կիրառողները տեղյալ չեն, ինչո՞ւ թաքուն:

- Ես շատ զարմացած եմ, որ դատավորներն այդ մասին ասում են Ձեզ և հղում են կատարում Արդարադատության նախարարությանը՝ քննարկումների ձևաչափերի տեսանկյունից: Նախ ասեմ, որ երբ սկսել է մշակվել դատական օրենսգիրքը, կազմում ընդգրկված են եղել փորձագետների մակարդակով, և այդ խմբում դատավորներ եղել են, որոնք ընտրվել են Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված համապատասխան մրցույթի արդյունքում: Այդ նախագիծը պաշտոնապես ուղարկվել է դատական դեպարտամենտ և Վճռաբեկ դատարան, և բոլոր դատավորները պետք է ծանոթ լինեին նախագծին, տեսակետ հայտնեին: Այսինքն՝ դատական իշխանությունը տեսակետը լսելի դարձրել է: Պետք է ասեմ, որ դա նաև պահանջ է ՀՀ նախագահի հրամանագրի, որտեղ գրված է, որ դատական իշխանության ինքնակառվարման մարմինների հետ ևս պետք է շրջանառվեր, համաձայնեցվեր և ներկայացվեր: Մենք պաշտոնապես այդ տեսակետներն ու կարծիքը ստացել ենք: Իրենց համակարգի ներսում թե ինչ է կատարվում, ներքին կազմակերպչական խնդիրն է:

- Վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բարձրաձայնեց դատավորների ծանրաբեռնվածության և դատական գործերը համապատասխան ժամկետներում նշանակելու հարցը: Ձեր փոփոխությամբ դատարանների նախագահները մյուս դատավորների հետ հավասարաչափ գործե՞ր կունենան քննելու:

- Առաջինը պետք է փաստենք, որ մենք իրականում խնդիր ունենք դատավորների թվաքանակի ավելացման՝ ի՞նչ չափով, ինչպե՞ս, որտե՞ղ: Սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխանել այն բանից հետո, երբ մեզ համար հստակ կդառնա, թե ինչպիսի ծանրաբեռնվածություն ունի ՀՀ դատական համակարգը: Եթե մենք ունենք 230 դատավորներ, և նրանցից մոտ 10 տոկոսն ունի անհավասար բաշխվածություն, ոչ միայն դատարանների նախագահները, այլ նաև դատական օրենսգրքով ընձեռած հնարավորության համաձայն՝ այլ դատավորներ կարող են դիմում գրել, և իրենք գործերը քիչ մակագրեն, դրա արդյունքում մենք ունենք խիստ անհամաչափ բաշխում: Որպեսզի իրավիճակը շտկվի, պետք է ունենալ համայնապատկերը:

Առավել մանրամասն՝ օրաթերթի տեսանյութում:

Լուսանկարը՝ YerkirMedia.am-ի

12:55 20.09.2017

Ամենաշատ ընթերցվածները