ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Վենեսուելայի նախագահը Թրամփին անվանել է «նոր Հիտլեր»
14:15 20.09.2017

Վենեսուելայի նախագահը Թրամփին անվանել է «նոր Հիտլեր»

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «նոր Հիտլեր»` մեկնաբանելով նրա` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ելույթը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости լրատվական գործակալությունը, փոխանցում է «Շաբաթ» լրատվակայքը:

«Միջազգային քաղաքականության մեջ նոր Ադոլֆ Հիտլերի՝ իրեն աշխարհի տիրակալ համարող պարոն Դոնալդ Թրամփի ագրեսիվ ճառն ուղղված էր Վենեսուելայի ժողովրդի դեմ, բայց ոչ ոք չի կարող սպառնալ մեզ»,- ասել է Մադուրոն:

Ուշագրավ է այն փաստը, որ օրեր առաջ Մադուրոն հայտարարել էր, որ արտաքին նմանություն է նկատում իր և Իոսիֆ Ստալինի միջև: VTV հեռուստաալիքի եթերում նա ասել էր.

«Եվ իսկապես, մենք նման ենք։ Նայե՛ք պրոֆիլին, ես նայում եմ հայելու մեջ, և ինձ թվում է, թե նման եմ Ստալինին»:

Լուսանկարը՝ ElPolitico.com-ի

14:15 20.09.2017

Ամենաշատ ընթերցվածները