ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Նալբանդյանը Նյու Յորքում կհանդիպի միջնորդներին և Մամեդյարովին
15:35 20.09.2017

Նալբանդյանը Նյու Յորքում կհանդիպի միջնորդներին և Մամեդյարովին

Սեպտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորք ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակելու է մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի աշխատանքներին։

Նյու Յորքում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները մի շարք երկրների արտգործնախարարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։ Նալբանդյանն արդեն իսկ հանդիպումներ է ունեցել Կանադայի արտգործնախարար Քրիստիա Ֆրիլանդի և Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշի հետ:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում կհանդիպի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Լուսանկարը՝ MFA.am-ի

15:35 20.09.2017

Ամենաշատ ընթերցվածները