ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Մինչև ձմռան վերջ հայկական կողմը կսկսի նոր զինվորական կոշիկի արտադրություն
15:55 20.09.2017

Մինչև ձմռան վերջ հայկական կողմը կսկսի նոր զինվորական կոշիկի արտադրություն

Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյաննն անդրադարձել է նաև ՀՀ ԶՈւ պարենային և իրային ապահովման խնդիրներին՝ նշելով, որ հայկական կողմն այժմ աշխատում է նոր, ավելի որակյալ բանակային կոշիկների արտադրություն սկսելու ուղղությամբ:

Պաշտպանության նախարարն իր խոսքում մասնավորապես նշել է.

«Պետք է ասեմ, որ Ռուսաստանում բավականին հայեր կան, որ ներգրավված են կոշիկի արտադրության մեջ, և արդեն այսօր իրենցից ստացել ենք որոշ հաստատումներ, այդ թվում նոր հոսքագծերի մատակարարման առումով: Եվ կարծում եմ, որ մինչ ձմռան ավարտն արդեն կունենանք արտադրության առաջին փուլը:

Եղած կոշիկները բարելավվել ենք, բայց դա բավական չէ: Մենք ուզում ենք իրոք ունենալ լավագույնը և հայտնի դառնանք դրանով»:

Նախարար Սարգսյանը նաև հայտարարել է, որ այժմ մի քանի ծրագիր է ընթացքում, շատ ինտենսիվ աշխատում են նախարարի ներկայացրած մի ծրագրի վրա, որի նպատակը հայկական բանակային կոշիկը միջազգային ճանաչված բրենդ դարձնելն է:

Lուսանկարը՝ ArmeniaSputnik.am-ի

15:55 20.09.2017

Ամենաշատ ընթերցվածները