ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ռաքքայի շուրջ 80%-ն ազատագրվել է ԻՊ-ից
18:35 20.09.2017

Ռաքքայի շուրջ 80%-ն ազատագրվել է ԻՊ-ից

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր խմբավորումը հայտարարել է սիրիական Ռաքքայի շուրջ 80 տոկոսի ազատագրման մասին, գրում է gazeteduvar.com.tr կայքը, փոխանցում է Tert.am-ը:

Սպասվում է, որ մոտ ժամանակներս Ռաքքան ամբողջովին կմաքրվի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից: Նշվում է, որ Ռաքքայի հյուսիսում ԻՊ-ի դեմ պայքար մղող ուժերն այժմ նոր ճակատ են բացել ԻՊ-ի դեմ, որտեղից շարունակում են մարտերը:

Նշենք, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքայի ազատագրման գործողությունն իրականացվում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման և Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների կողմից, գործողությանն աջակցում են նաև ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը:

Օգոստոսին «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ը հայտարարել է, որ Ռաքքան ԻՊ-ի ահաբեկիչներից հնարավոր կլինի ամբողջությամբ ազատագրել մոտ երկու ամսից։

Ավելի վաղ նշվել է, որ Ռաքքայում դեռևս կա 10,000-15,000 խաղաղ բնակիչ:

Լուսանկարը՝ SputnikNews.com-ի

18:35 20.09.2017

Ամենաշատ ընթերցվածները