ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԱՄՆ-ն և Գերմանիան Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո են կիրառում
19:55 20.09.2017

ԱՄՆ-ն և Գերմանիան Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո են կիրառում

Միացյալ Նահանգները և Գերմանիան Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո են կիրառում: Թուրքական Hürriyet թերթի կայքի տեղեկացմամբ, «Շաբաթ» լրատվակայքի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին:

Նրա խոսքով՝ այսօր մի շարք ամերիկյան և գերմանական ընկերություններ Թուրքիայի նկատմամբ քողարկված էմբարգո են կիրառում. ռազմարդյունաբերությունում Թուրքիայի կողմից օգտագործվող պահեստամասերը Թուրքիային չեն տրամադրում, ուշացնում են:

«Բայց չէ՞ որ մենք նվեր չենք խնդրում, կանխիկ վճարում ենք: Իսկ նրանք հատկապես առատաձեռն են ահաբեկչական խմբավորումների նկատմամբ: Այնուամենայնիվ, վերջին տարիներին մենք այս պայքարն իրականացնում ենք ամբողջովին սեփական միջոցներով ու տեղական զենքով»,- հավելել է Ջանիքլին:

Լուսանկարը՝ NYT.com-ի

19:55 20.09.2017

Ամենաշատ ընթերցվածները