ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանում բացվել է նոտարական երկրորդ տարածքը
20:15 17.10.2017

Կապանում բացվել է նոտարական երկրորդ տարածքը

Այսօր Սյունիքի մարզկենտրոնում բացվեց ՀՀ Կապան նոտարական տարածքի թվով երկրորդ գրասենյակը: Բացման արարողությանը ներկա էին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Կապանի համայնքապետ Աշոտ Հայրապետյանը և այլք:

Նորաբաց գրասենյակի նոտարը Օկսանա Դավթյանն է: Հանդիսանալով արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ` Օկսանա Դավթյանն իր  նոտարական գործողությունները և ծառայությունները իրականացնելիս խոստացավ առաջնորդվել միմիայն ՀՀ սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Նա նշեց, որ իր մասնագիտական գիտելիքները կծառայեցնի` ի շահ Կապանի բնակիչների:

Օկսանա Դավթյանը շնորհակալություն հայտնեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին գրասենյակի բացման գործում մեծ ներդրում ունենալու համար և վստահեցրեց, որ իր աշխատանքները իրականացնելիս ջանք չի խնայի:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը շնորհավորեց նորանշանակ տնօրենին հետագա գործունեության մեջ մաղթեց հաջողություն և բեղմնավոր աշխատանք: Մարզի ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ տարածաշրջանի բնակիչների համար այսուհետև նոտարական ծառայությունն ավելի դյուրին կլինի:

Ներկաները նույնպես շնորհավորեցին Օկսանա Դավթյանին և մաղթեցին բեղնավոր ու նպաստավոր աշխատանք:

Նոտարը վավերացնելով փաստաթուղթը հաստատում է դրա օրինականությունը և հավաստում փաստաթղթի լիարժեք «ապացուցողական ուժը»:

Նոտարն իրավունք ունի մատուցել իրավական օգնության ծառայություններ, խորհրդատվություն, պարզաբանում կամ իրավական եզրակացություն, ինչպես նաև նոտարական գործողություններն ապահովող այլ գործառություններ:

Թագուհի Մաթևոսյան

Zangezur.tv

20:15 17.10.2017

Ամենաշատ ընթերցվածները