ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Վահան Մարտիրոսյանը պաշտոնն օգտագործում է «Ռոստելեկոմ»-ին պետության հաշվին հարստացնելու համար
13:35 26.10.2017

Վահան Մարտիրոսյանը պաշտոնն օգտագործում է «Ռոստելեկոմ»-ին պետության հաշվին հարստացնելու համար

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը պաշտոնեական դիրքն անխնա օգտագործում է՝ «Ռոստելեկոմ» ընկերությանը պետության հաշվին հարստանալու հնարավորություններ ստեղծելու համար: Սա պատահական չէ, քանի որ «Ռոստելեկոմ»-ը պատկանում է Վահան Մարտիրոսյանին և վարչապետ Կարեն Կարապետյանին:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ տարեսկզբին «Յուքոմ» ընկերությունը մասնակցել է նախարարության՝ հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգին, նույնիսկ ճանաչվել ընտրված մասնակից:

«Բայց գնման ընթացակարգը ստորագրելուց օրեր անց` փետրվարի 14-ին, Նախարարությունն անհասկանալի պատճառներով հայտը չեղյալ է ճանաչել: «Յուքոմ»-ն էլ բողոք է ներկայացրել ՀՀ Ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ, բայց ապարդյուն. մերժել են նրանց հայտը»,- հավելել է թերթը:

13:35 26.10.2017

Ամենաշատ ընթերցվածները