ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՀՀԿ-ականները դիսկոմֆորտի մեջ են
13:55 26.10.2017

ՀՀԿ-ականները դիսկոմֆորտի մեջ են

ՀՀԿ-ականները հոկտեմբերի 25-ին դիսկոմֆորտի մեջ էին, երբ ԱԺ-ում քննարկվում էր «Զինապարտության մասին» օրենքը, և բանակում չծայառած Վիգեն Սարգսյանն առաջարկում էր պարտադիր զինծառայության տարկետման դրույթը հանել։ Դահլիճում ՀՀԿ-ի հատվածը կիսադատարկ էր, դասալիքները, որոնք ժամանակին տարկետման իրավունքից օգտվելով խուսափել են ծառայությունից՝ Շարմազանով, Աշոտյան, Միհրան Հակոբյան, Կարեն Ավագյան, չկային. գրել է «Հրապարակ»-ը:

Ըստ թերթի՝ ոմանք էլ ելույթ ունենալու երես չունեին, քանի որ իրենց զավակներին էին պրծացրել առաջնագծից։ «Ելք»-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց․«Բարձունքների են հասել մարդիկ, ովքեր բանակում չեն ծառայել, հիմա այդ մարդկանց իշխանությունը եկել ասում է՝ եկեք բոլորին տանենք բանակ, որ արդարություն լինի։ Դիսկոմֆորտ չի՞ ապրում իշխանությունը նման նախաձեռնությամբ հանդես գալուց»։ 

13:55 26.10.2017

Ամենաշատ ընթերցվածները