ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Էրդողանը, Նազարբաևը և Կվիրիկաշվիլին մեկնում են Բաքու
16:35 28.10.2017

Էրդողանը, Նազարբաևը և Կվիրիկաշվիլին մեկնում են Բաքու

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բաքու կմեկնի հոկտեմբերի 30-31-ը՝ Իլհամ Ալիևի հետ մասնակցելու «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու բացման արարողությանը: Նրանց կմիանա նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Արարողությանը մասնակցելու նպատակով Ադրբեջանի մայրաքաղաք կմեկնի նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Այս մասին տեղեկանում ենք «Ազատություն» ռադիոկայանից:

Հայաստանը շրջանցող շուրջ 900-կիլոմետր երկարությամբ երկաթուղու շինարարությունը սկսվել է ուղիղ 10 տարի առաջ՝ երեք երկրների (Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա) նախաձեռնությամբ:

Հոկտեմբերի 31-ին տեղի է ունենալու նաև Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը երկու երկրների նախագահների մասնակցությամբ: Հաղորդվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվելու են միջազգային օրակարգի հարցեր, այդ թվում ղարաբաղյան հակամարտությունը:

Լուսանկարը՝ CBW.ge-ի

16:35 28.10.2017