ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սյունիքի մարզպետն անցկացրել է քաղաքացիների ընդունելություն
20:15 03.11.2017

Սյունիքի մարզպետն անցկացրել է քաղաքացիների ընդունելություն

Հոկտեմբերի 31-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։

Ընդունելությանը ներկայացել է 106 քաղաքացի.

  • դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր 78, 
  • աշխատանքի տեղավորման միջնորդության համար 22,
  • պետպատվերի շրջանակներում վիրահատություն իրականացնելու, բնակարանի սեփականաշնորհման, գրքի տպագրության, շենքի վերելակի վերանորոգման, շենքի տանիքի վերանորոգման, վարկը չմարելու պատճառով բանկի հետ առաջացած խնդրի լուծման խնդրանքով մեկական քաղաքացի: 

Դրամական օգնության դիմումներից 78-ին տրվել է դրական լուծում:

Ընթացք է տրվել աշխատանքի տեղավորման մասին երեք դիմումի, 19 դիմում վերցվել է հաշվառման և ուսումնասիրվում են դրանց լուծման հնարավորությունները:

Բավարարվել է պետպատվերի շրջանակներում վիրահատություն իրականացնելու մասին դիմումատուի խնդրանքը: 

Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումում ուսումնասիրման ընթացքի մեջ են գտնվում բնակարանի սեփականաշնորհման, գրքի տպագրության, շենքի վերելակի վերանորոգման, շենքի տանիքի վերանորոգման, վարկը չմարելու պատճառով բանկի հետ առաջացած խնդրի մասին դիմումները:

ՀՀ Սյունիքի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

20:15 03.11.2017