ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վարչապետը ներկա է գտնվել «Թալին-1» արևային կայանի բացմանը
17:15 08.11.2017

Վարչապետը ներկա է գտնվել «Թալին-1» արևային կայանի բացմանը

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 7-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում ներկա է գտնվել Հայաստանում ամենամեծ՝ 1ՄՎտ հզորությամբ «Թալին-1» արևային կայանի բացման արարողությանը:

Նշվել է, որ այս եզակի նախագիծն արտադրական ծավալով ու հնարավորություններով կարևոր նշանակություն ունի Հայաստանի արևային էներգիայի, բնապահպանության և տնտեսական զարգացման ոլորտներում: Նախագիծն իրականացվել է հայ ներդրողների խմբի (Էդուարդ Մարության, Արայիկ Կարապետյան, Զավեն Սարգսյան, Հայկ Չոբանյան) միջոցներով և «Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագրի շրջանակում համաֆինանսավորվել է Գերմանահայկական հիմնադրամի և KFW բանկի կողմից:

Ծրագիրն իրականացրել է «Սոլար Փրոդաքշն» ընկերությունը: Էլեկտրակայանի նախագծումն ու շինարարությունը կատարել է «Արփի Սոլար» ընկերությունը։ 

Արևային կայանի բացման արարողությունից հետո Վարչապետն առանձնազրույց է ունեցել Միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակի հետ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ էներգետիկայի ոլորտը մեր երկրում տնտեսության արագ զարգացող ճյուղերից մեկն է, և պետությունը կարևորում է այս բնագավառի դիվերսիֆիկացումը՝ իրականացնելով տարբեր ծրագրեր:

Իր հերթին Ուրբան Ռուսնակը ողջունել է ՀՀ Կառավարության քայլերը էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից:

ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

17:15 08.11.2017

Ամենաշատ ընթերցվածները