ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Գորիսի ՔԿՀ թմրանյութ մատակարարողը կին է եղել
12:35 09.11.2017

Գորիսի ՔԿՀ թմրանյութ մատակարարողը կին է եղել

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով Գորիսի քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արտուշ Մաքունցն առաջիկայում թոշակի է ուղարկվելու, որից հետո նրա լիազորությունները կդադարեցվեն: Ինչպես պնդում են մեր աղբյուրները՝ Մաքունցը թոշակի պետք է անցներ ավելի վաղ, սակայն նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել էր: Ու հիմա, երբ Գորիսի ՔԿՀ-ում ԱԱԾ-ն բացահայտել է պարբերաբար թմրանյութեր մատակարարելու դեպք, արդեն որոշում է կայացվել ՔԿՀ պետին պաշտոնանկ անելու մասին: 

Ընդ որում՝ ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ թմրանյութ մատակարարողն էլ եղել է մի կին՝ Աննա անունով, ով հարուցված քրեական գործի շրջանակներում հիմա ձերբակալված է:

Հիշեցնենք, որ այդ բացահայտումից հետո ՔԿՀ-ում հոկտեմբերի 30-ին անակնկալ խուզարկություններ էին սկսվել, կալանավորներն էլ որպես բողոքի նշան այրել էին ներքնակները եւ դուրս նետել պատուհաններից»:

12:35 09.11.2017