ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մարզպետարանում քննարկվել են Հյուսիս-հարավ մայրուղուն առնչվող հարցեր
21:35 10.11.2017

Մարզպետարանում քննարկվել են Հյուսիս-հարավ մայրուղուն առնչվող հարցեր

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի տրանշ-4 ճանապարհահատվածի շրջակա միջավայրի ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ քննարկում, որին ներկա էին Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների աշխատակիցներ, բնապահպաններ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կառուցվելիք նոր արագընթաց մայրուղու հնարավոր բնապահպանական վնասների և դրանց նվազեցման հետ կապված հարցեր:

Ինժեներ Արամ Ավետիսյանը նշեց, որ ճանապարհահատվածի կառուցումից հետո Սիսիանից Քաջարան ուղևորները կհասնեն 1 ժամում: Նրա խոսքով կառուցվելիք մայրուղին կշրջանցի  համայնքները, սակայն դեռ հստակեցված չէ արդյոք այն կշրջանցի նաև պատմամշակութային արժեք հանդիսացող հուշարձանները, թե ոչ:

Արամ Ավետիսյանը տեղեկացրեց, որ Սիսիան-Քաջարան հատվածի շինարարական աշխատանքների մեկնարկը դեռ հստակեցված չէ:

Ըստ նախնական տվյալների՝ նախատեսվում է կառուցել 9 թունել, յուրաքանչյուրը՝ 8,600 կմ երկարությամբ, 27 կամուրջ:

Ոլորտի պատասխանատուները նաև ընդգծեցին, որ նշված ճանապարհահատվածում ըստ նախնական արդյունքի կա 6,000 ծառ, որոնց մի մասը կտեղափոխվի: Կենդանական աշխարհին վերաբերող հարցը դեռևս մնում է անհայտ:

Թագուհի Մաթևոսյան

Zangezur.TV

21:35 10.11.2017

Ամենաշատ ընթերցվածները