ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Արցախի խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցել Եռաբլուրում և Ծիծեռնակաբերդում
19:55 11.11.2017

Արցախի խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցել Եռաբլուրում և Ծիծեռնակաբերդում

ՀՀ և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի Արցախից անդամներն ԱՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ և ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանի ուղեկցությամբ նոյեմբերի 11-ին այցելել են Եռաբլուր պանթեոն։

Արցախի խորհրդարանականները ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի և Քառօրյա պատերազմում զոհվածների շիրիմներին, լռությամբ ու խոնարհումով հարգել նրանց հիշատակը։

ԱՀ Ազգային ժողովի նախագահը նշել է.«Մեր հարգանքի տուրքը մատուցեցինք անկախ պետականության տարիներին մեծացած, ազատության և անկախության արժեքները կրող հայորդիների հիշատակին։ Այսօր էլ հազարավոր նման հերոսներ պաշտպանում են մեր սահմանները՝ իրենց սրտում կրելով Ապրիլյան պատերազմի հերոսների սխրագործությունը»։

Նույն օրը Աշոտ Ղուլյանն ու Արցախի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։

ՀՀ Ազգային ժողովի Հանրային կապերի ծառայություն

19:55 11.11.2017

Ամենաշատ ընթերցվածները