ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Մեղրիի սահմանապահ ջոկատն իրանցու է ձերբակալել
15:55 13.11.2017

Մեղրիի սահմանապահ ջոկատն իրանցու է ձերբակալել

Հանգստյան օրերին ՀՀ-Իրան սահմանի «Ագարակ» անցակետում Մեղրիի սահմանապահ ջոկատի զինծառայողները ստուգման ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացու պատկանող մեքենայում հայտնաբերել են օպտիկական նշանոց (ПГО – 7), որն օգտագործվում է ձեռքի հակատանկային նռնակաձիգից (РПГ – 7) կրակ արձակելու համար:

Օրինախախտը հայտնել է, որ նշանոցը ձեռք է բերել երևանյան շուկաներից մեկից ընկերոջ խնդրանքով։

Ռուս սահմանապահները, գործող օրենսդրության համաձայն, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատակիցներին են հանձնել Իրանի ձերբակալված քաղաքացուն և հայտնաբերված սարքերը:

Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մամուլի բաժին 

15:55 13.11.2017

Ամենաշատ ընթերցվածները